ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Նախանձը հանգիստ չի տալիս արդեն քանի՜ տարի

Նախանձը հանգիստ չի տալիս արդեն քանի՜ տարի
16.07.2026 | 12:40

Թրամփը կրկին հիշել է Սուլեյմանիին, ու ճի՛շտ է արել, որովհետև իր նախանձը` Սուլեյմանիի ռազմական տաղանդի ու ժողովրդական սիրո նկատմամբ հանգիստ չի տալիս արդեն քանի՜ տարի։

«Սուլեյմանին ամբողջությամբ վերահսկում էր Իրանը։

Իրանի ղեկավարները վախենում էին Սուլեյմանիից։

Ես հրամայեցի սպանել նրան...»,- ասում է' Թրամփը:

Արա Լ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.1

Իհարկե, բարոյականության ու մարդու իրավունքների մասին դասեր տվողների համար այս հայտարարությունը նորմալ է, որովհետև այն հնչում է ԱՄՆ նախագահի շուրթերից։

Հ․Գ․2

Տեսանյութը՝ https://www.facebook.com/reel/1659750905133094

Դիտվել է՝ 2975

Մեկնաբանություններ